Ուժային կառույցները Պпւտինին առաջարկում են հեռացնել Շոյգուին և ԳՇ պետին. Bloomberg

Ռուսաստանի ուժային կառույցները երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկում են աշխատանքից հեռացնել ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին, և ԳՇ պետ Վալերի Գերասիմովին, մտցնել ռազմական դրություն և սկսել ընդհանուր մոբիլիզացիա։ Այս մասին գրում է Bloomberg–ը:

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ԱԴԾ-ն Պուտինին առաջարկում է ավելի ագրեսիվ գործողությունների անցնել ուկրաինական ճակատում՝ ազատելով պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Հատուկ ծառայությունների մի շարք ներկայացուցիչներ նույնպես հանդես են գալիս Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի պաշտոնանկության օգտին և պաշտպանում են «Վագների խմբի»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի առաջադրած պահանջները։

Նշվում է, որ ռուսական բանակին անհրաժեշտ են թարմ ուժեր, որոնք պետք է գրավված տարածքները պահպանեն ուկրաինական հարձակումներից։ Անցած աշնանը մոբիլիզացված ուժերն արդեն չեն հերիքում:

Բացի դա, գործակալությունը նկատում է, որ աշվի առնելով, որ մոբիլիզացիան խաթարել է պատերազմին ուղղված հանրային աջակցությունը և վնասել Պուտինի վարկանիշին, Կրեմլը հետաձգում է բարդ որոշումը:

Կիսվել սոց․ ցանցերում