Չինաստանի քաղաքներում ներդրված «խելացի» լուծումները կարող են օգտակար լինել Երևանին. Ավինյանն ընդունել է դեսպան Յոնգին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Անդրադառնալով Երևանի ու Ցինդաոյի միջև հաստատված գործակցությանը՝ քաղաքապետը նշել է, որ կողմերը պետք է հետևողական աշխատանք տանեն ստորագրված փաստաթուղթը գործնականում կյանքի կոչելու համար:

Տիգրան Ավինյանը նկատել է, որ Չինաստանի տարբեր քաղաքներում ներդրված «խելացի» լուծումներն ու համակարգերը կարող են օգտակար լինել Երևանին:
Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են, և շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ երկուստեք հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար:

Կիսվել սոց․ ցանցերում