ԱՂՈԹՔ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ …… Քրիստոս, Աստծո Որդի որ ներողամիտ ես ու բարեգութ, Արարչական սիրովտ գթա մեր հանգուցյալներին, հիշիր նրանց այն մեծ օրը, երբ քո արքայությամբ պիտի գաս: Քո ողորմությամբ քավիր եւ ներիր նրանց մեղքերը: Լուսովդ պայծառացրու նրանց սրբերիտ հետ միասին որոնք քո աջակողմում պիտի դասվեն, որովհետեւ Դու ես բոլորի Տերն ու Արարիչը ողջերի եւ մահացածների Դատավորը: ԵՎ քեզ է վայել փառք եւ պատիվը այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն:
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՄ… ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻ…
