ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԿՍՏԱՆԱ 50 «BASTION» ԶՐՍՀԱՄԵՔԵՆԱ․ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԿՈՉՈՎ

Ֆրանսիայի Սենատը կոչ է անում հնարավորինս արագ ուսումնասիրել «Կեսար» ինքնագնաց հրետանու մատակարարումը Հայաստանին՝ «Ուկրաինայում թույլ տված սխալները չկրկնելու և անհրաժեշտ տեխնիկայի մատակարարումը չհետաձգելու համար»։ Խոսքը պաշտպանական տեխնիկայի փոխարեն հարձակողական զինտեխնիկայի մատակարարումների մասին է:

«Մենք պետք է անհապաղ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին՝ կապված հրետանու կարիքների հետ»,-այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի զեկույցում, որը հրապարակվել է 2024 թվականի ֆինանսական օրինագծի շրջանակներում։

Նշվում է նաև, որ Հայաստանը երեք GM200 ռադարների պատվեր է ստորագրել, և խոսվում է MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին։ Ֆրանսիական Bastion տիպի 24 զրահամեքենա արդեն մատակարարվել է Հայաստան, դրանց պետք է միանան նույն տիպի ևս 26 մեքենա, որոնք ներկայումս արտադրման փուլում են:

 

Կիսվել սոց․ ցանցերում