Գողապետության ներկայացուցիչները, երբ մեզ կոռուպցիայի դեմ դասեր են տալիս, տարօրինակ է․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում, իր խոսքով, իրականացրեց «քաղաքական ամնեզիայի» պայքարի դեմ պրոցեդուրա։

«2015 թվականին ՀՀ–ում ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, այդ խորհրդի նախագահը Հովիկ Աբրահամյանն էր՝ նախկին իշխանության ժամանակ։ Այսօր դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի խորհդրի նախկին նախագահից հայցադիմոմով պահանջում է 59 անշարժ գույք, 231 միլիարդ դրամ և էլի աստղաբախշական բաներ։ Սա դեռ ամենը չէ, այդ խորհուրդը ոնց որ կինդեռ ձվիկ լինի։ Ովքեր էին այդ խորհդրի անդամները․ այն ժամանակվա ֆինանսների նախագահ Գագիկ Խաչատրյանը, դատախազությունը նրանից պահանջում է ապօրինին ծագման գույքի բռնագանձման օրենքով 50 միլիարդ դրամ, 210 անշարժ գույք»,– ներկայացրեց նա։

Այնուհետև վերջինս դիմեց Արծվիկ Մինասյանին․ «Դուք 2016 թվականին էկոնոմիկայի նախարարն էիք, սա ձեր ժամանակներում է եղել։ Եթե դրան գումարենք նաև Հայաստան դաշինքի առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող և դատախազության կողմից ապօրինի գույքը՝ 36 միլիարդ դրամ բռնագանձումը, ապա միայն այս երեք պաշտոնիայի գումարային արժեքը կազմում է 107 միլիարդ դրամ։ Սա դեռ ամենը չէ, դատախազությունն այսօր ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակում պահանջում է պետությանը վերադարձնել այդ գումարները։ Հիմա այսօր ներկայացնում եք ձեզ կոռուպցիայի դեմ պայքարողներ, մենք էլ փորձում ենք ջախջախել այդ ինստիտուտը։ Դուք տանում եք կոռուպցիայի կանթեղը, չէ մի չէ Պրոմեթևսն եք»։

Կոնջորյանը հայտարարեց, որ շրջանառության մեջ է դնում նոր տերմին՝ չարալեզուներ, որոնք լրատվական միջոցներով կամ այլ ձևերով վարակբեկում են իշխանությանը։

«Չարալեզուները ասում են՝ իրենց սրտի թեկնածուին կընտրեն, հիմա հակառակն են ասում՝ Հայկուհի Հարությունյանը լավ թեկնածու է՝ չեն ընտրելու։ Մեռաք սխալվելով, կանգ առքե։ Գողապետության ներկայացուցիչները, երբ մեզ կոռուպցիայի դեմ դասեր են տալիս, տարօրինակ է։ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը մենք ենք ընտրել, Հայկուհի Հարությունյանին էլ մենք ենք ընտրել։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ ո՞նց է աշխատել, որ իմանանք՝ ընտրե՞նք, թե՞ չէ։ Հանձնաժողովի ձևավորումից ի վեր ֆինանսավորումը ավելացրել ենք 400 տոկոսով, ո՞վ է դա արել՝ Մինասյա՞նը, իհարկե ոչ՝ դա արել է Կառավարություն ու Ազգային ժողովը»։

Նրա խոսքով՝ քաղաքական պատասխանատվությունը ամեն ինչի հիմքնն է, իսկ իրենց խմբակցությունը Հայստանում կոռուպցիայի դեմ պայքարի պատասխանատվություն կրողն գլխավոր սյուբեկտն է։

Ըստ էության քաղաքկան պատասխաատվություննը ամեն նչի հիմքնն է, և մենք Հայստանում կոռոպցիայի դեմ պայքարի քաղաքկան ապատսխաանտվություն կրող գլխավոր սյւոբեկտնն է։ Մեզնից բացի բոլոր այն ինստսիտուտները որոնք ունեն հանրային պաշտոններ ևս կրում են այդ պատասխանատվությունը։

Կիսվել սոց․ ցանցերում