Բաղդադում գովազդի փոխարեն փողոցում պпռնпֆիլմ են ցուցադրել

Շաբաթ օրը Բաղդադի բանուկ խաչմերուկում գտնվող մեծ էկրանը գովազդի փոխարեն հանկարծ սկսեց ցուցադրել պոռնոֆիլմ: Իշխանությունները ժամանակավորապես անջատել են մայրաքաղաքի բոլոր էլեկտրոնային գովազդային վահանակները։ Փոխանցում է bbc.com-ը:

 

Մուսուլմանական Իրաքի մայրաքաղաքի համար նման արտասովոր իրադարձության տեսանյութերն ու լուսանկարներն արագորեն տարածվեցին սոցիալական ցանցերում։

 

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և հայտարարել, որ նա Բաղդադում էլեկտրոնային գովազդային վահանակներ տնօրինող ֆիրմայի տեխնիկ է: Ոստիկանության տվյալներով՝ նա ֆինանսական վիճաբանություն է ունեցել ֆիրմայի հետ և ի պատասխան՝ գովազդի փոխարեն էկրանին պոռնո է տեղադրել։

 

Ինչպես հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով իրաքյան իրավապահ մարմինների աղբյուրը, էկրանին ցուցադրվող պոռնոգրաֆիան շարունակվել է ընդամենը մի քանի րոպե, մինչև անվտանգության ուժերը ժամանել են և կտրել մալուխը։

 

Կիրակի օրը Բաղդադի իշխանությունները որոշել են անջատել բոլոր էլեկտրոնային գովազդային վահանակները:

 

Գործակալության զրուցակցի խոսքով՝ դրանք կանջատվեն այնքան ժամանակ, քանի դեռ փորձագետները չեն պարզել, թե ինչպես ապահովագրվել նման միջադեպերից։

Կիսվել սոց․ ցանցերում