Այսօր ԱԺ նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջադրվել էին Հայկուհի Հարությունյանի և Նարինե Ավետիսյանի թեկնածությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայկուհի Հարությունյանի ընտրության քվեարկությանը ԱԺ պատգամավորներից ոչ մեկը չէր մասնակցել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ Նարինե Ավետիսյանի ընտության քվեարկությանը խմբակցությունը դարձյալ չի մասնակցելու: «Թեկնածուն հանդես չեկավ և հրաժարվեց եզրափակիչ ելույթից, ինչը կարևոր էր, որպեսզի նաև պատգամավորները իրենց վերջնական եզրակացությանը գան: Սրանից ելնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի նաև այս քվեարկությանը»,- ասաց խմբակցության ղեկավարը:
