Աղջիկը պատահաբար կուլ է տվել ատամի խոզանակը

Իսպանիայում մի կին պատահաբար կուլ է տվել ատամի խոզանակը՝ փորձելով կոկորդում խրված ուտելիքը հանել։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։

Գալդականոյի մունիցիպալիտետից 21-ամյա Հայիզեան հնդկահավ ուտելիս է եղել, երբ մսի խտորը խրվել է կոկորդում։ Այն կոկորդից հանելու համար նա բռնել է առաջին բանը, որ ընկել է ձեռքի տակ․ ատամի խոզանակն էր։

Հայզեան բռնել է ատամի խոզանակի գլուխը, դրա օգնությամբ հանել մսի կտորը և չի նկատել, թե ինչպես է այն ամբողջությամբ հայտնվել իր կոկորդում։ Ու նա անգիտակցաբար կուլ է տվել այն։

Աղջկան շտապ հոսպիտալացրել են։

Բժիշկները անհանգստացած էին և չէին կարող հավատալ, որ նա ատամի խոզանակ է կուլ տվել, քանի դեռ չեն տեսել ռենտգենյան պատկերը: Աղջիկը նշել է, որ կերակրափողի օտար մարմնի պատճառով ցավ չի զգացել։ Նրան հետազոտել են, հետո վիրաբույժները կարողացել են հեռացնել խոզանակը 40 րոպե տևողությամբ միջամտության արդյունքում: Այս ամբողջ ընթացքում Հայզեան անզգայացման տակ էր։

«Ես արթնացա, և իմ կողքին մահճակալի սեղանի վրա ատամի խոզանակ կար: Ես ուրախ էի, որ կարողացա նորից շնչել»,- հիշում է նա:

Կիսվել սոց․ ցանցերում