Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Սերբիայի միջազգային առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Նշվում է, որ նա խոցել է 239.7 միավոր:
Իսկ, Հրաչ Բաբայանը Սերբիայի միջազգային առաջնությանը եզրափակեց ելույթը 8-րդ հորիզոնականով՝ խոցելով 628.4 միավոր:
