Մեզանից յուրաքանչյուրը, գոնե մի քիչ քաղցրակեր է:
Ոմանք սիրում են մարցեպան, ոմանք նախընտրում են մարմելադ, բայց համեղ շոկոլադե թխվածքը դուր կգա բոլորին անխտիր:
Ահա ֆանտաստիկ համեղ շոկոլադե թխվածքի բաղադրատոմս:
Պատրաստելու համար անհրաժեշտ են․
— 2 բաժակ շաքարավազ
— 100 գր շոկոլադ
— 1 տուփ սերուցքային կարագ
— 2 բաժակ ալյուր
— 1 բաժակ ջուր
— 1 թեյի գդալ փխրեցուցիչ
— 1 բաժակ կաթ
— 1 թեյի գդալ խնձորի քացախ
— Մի փոքր աղ
— 1 թեյի գդալ վանիլին
— 2 ձու
— 1,5 բաժակ շոկոլադե չիպսեր
— 1,5 բաժակ սերուցք սենյակային ջերմաստիճանի։
Պատրաստման եղանակաը․
1. Տաքացրեք վառարանը 200 աստիճանի և ջեռոցի ներքևի բաժնի վրա դրեք պատրաստման համար նախատեսված թուղթը: Թխվածքը պատրաստվելու է միջինի վրա:
Կաթսայի մեջ խառնեք շաքարավազը, շոկոլադը, կարագը և ջուրը: Դրեք միջին կրակի վրա և խառնեք, մինչև բաղադրիչները հալվեն և դառնան հանասեռ զանգված:
2. Այդ ժամանակ խառնեք ալյուրը, փխրեցուցիչը և աղը:
Փոքր կաթսայի մեջ խառնեք կաթը և քացախը:
Թխվածքի կաղապարը քսեք կարագով, այնուհետև վրան ալյուր լցրեք:
3. Երբ շոկոլադե խառնուրդը գոլանա, ավելացրեք կաթի, քացախի և ձվերի խառնուրդը: Ավելացրեք քիչ-քիչ, լավ խառնեք, ավելացրեք ալյուրի, փխրեցուցիչի և աղի խառնուրդը: Խառնեք մինչև միանման զանգված ստանալը, ավելացրեք վանիլին, կրկին խառնեք:
4. Լցրեք ստացված խմորը կաղապարի մեջ և թխեք ջեռոցի միջին հատվածում՝ 30-35 րոպե:
Թողեք թխվածքը սառի 10 րոպե, այնուհետև տեղափոխեք այլ տեղ` վերջնական սառելու համար։
5. Հալեցրեք շոկոլադե չիպսերը, սառեցրեք մինչև սենյակային աստիճանի: Ավելացրեք սերուցքը քիչ-քիչ, ամեն անգամ լավ խառնելով:
6. Երբ թխվածքը ամբողջությամբ սառի, վրան քսեք կրեմը:
Աղբյուր` LADYNEWS.am
