Չկա այնպիսի երեխա, ով կհրաժարվեր շոկոլադից: Ավաղ, խանութներում բավականին դժվար է գտնել որոկյալ և անվնաս շոկոլադ փոքրիկների համար:
Նրանց չմերժելու և լավ տրամադրություն ապահովելու համար կարելի է պատրաստել այդ քաղցրավենիքը հասարակ եղանակով:
Ձեզ անհրաժեշտ կլինի.
— Կակաո փոշի` 100 գր
— Շաքարավազի փոշի` 2 ճաշի գդալ
— Վանիլին`ըստ ճաշակի
— Ընկույզ` ըստ ճաշակի
— Սերուցք` 50 մլ
— Սերուցքային կարագ` 50 գր
— Չամիչ` ըստ ճաշակի
— Դարչին` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
1. Թույլ կրակի վրա տաքացրեք սերուցքը, չհասցնելով եռման աստիճանի: Դրա մեջ լցրեք շաքարավազի փոշին և վանիլինը:
2. Ավելացրեք սերուցքային կարագը և դարչինը: Փոքր չափաբաժինով, որպեսզի գնդիկներ չձևավորվեն, լցրեք ստացվածը կակաոյի փոշով տարայի մեջ:
3. Տաքացրեք խառնուրդը ջրային շոգեբաղնիքի վրա: Այս փուլում կարող եք ավելացնել չամիչը և ընկույզը:
4. Լցրեք շոկոլադն ամանների մեջ և դրեք սառնարան: Այսպիսի շոկոլադով կարելի է հյուրասիրել փոքրիկներին 1,5 տարեկանից սկսած, եթե, իհարկե, նրանք ալերգիա չունեն կակաոի հանդեպ:
Աղբյուր` LADYNEWS.am
