Անվճռականություն. 10 պատճառ ինչու նա ձեզ չի կանչում ժամադրության

Կարելի է տարբեր պատճառներ հորինել, ինչու հմայիչ տղան ձեր վրա ուշադրություն չի դարձնում որպես կին: Ահա դրանցից ամենատարածվածները.

Հույս ունի, որ դուք առաջինը քայլ կանեք

Դուք հավանաբար նրան դուր եք գալիս, ուղղակի նա համեստ է, չխոսկան: Միգուցե նա չգիտի, թե ինչպես դա ճիշտ անել:

Ոչինչ չի անում մինչև 100% համոզված չլինի պատասխանի մեջ

Նա սպասում է, վերլուծում ձեզանից ստացված նշանները: Դա կարող է նաև բավականին երկար ձգվել: Բրյուս Լին ասել է. «Եթե չհարցնել, ապա պատասխանը միշտ բացասական կլինի»:

Վախենում եք քանդել ձեր ընկերությունը

Դուք լավագույն ընկերներ եք, և նա չի ցանկանում կորցնել ձեր հետ շփումը որպես այդպիսին:

Նոր է ավարտել լուրջ հարաբերություններ

Եվ դեռ խորը ներսում ապրումներ է ունենում: Նրան ժամանակ է պետք վերականգնվելու: Հանգիստ թողեք նրան կամ պարզեք՝ արդյո՞ք նա դեռ, իրոք, չի կարողանում համակերպվել այդ բաժանման հետ:

Դեռ չի որոշել արժե՞ դա անել, թե ոչ

Նա գիտի, որ դուր է գալիս ձեզ, սակայն չի կողմնորոշվել իր վերաբերմունքի մեջ: Նա կարող է իրեն բավականին կրքոտ պահել, իսկ հետո՝ դառնալ բավականին սառը: Այդ պատճառով նա ենթագիտակցաբար կարող է որոշակի սահման պահել:

Դուք նրան դուր չեք գալիս

Որպես կին: Դա ամենասովորական և անկեղծ տարբերակն է: Ուղղակի ընդունեք դա և մի տանջեք ձեզ:

Դուք նրան դուր եք գալիս և դա նրա մոտ տորօրինակ զգացողություններ են առաջացնում

Անհասկանալի է՝ ինչի կբերի, սակայն ներսում ջերմություն է լցվում և միաժամանակ անհաջողության վախ, որ հարաբերությունները կփչանան:

Դուք դուր եք գալիս նրա ընկերոջը

Սակայն ընկերն ամաչում է ձեզ խոստովանել, իսկ նա չի ցանկանում ընկերոջը խանգարել: Այս պարագայում նրանք պետք է իրար մեջ խնդիրը լուծեն:

Ձեր նախկին ընկերը նրա ընկերներից մեկն է

Եվ նրան թվում է, որ գեղեցիկ չի վարվի և առնվազն պետք է ժամանակ անցնի: Իհարկե նա կարող է նաև միանգամից գործել, սակայն չի կարող իմանալ, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել:

Չի հասկանում, որ դուր է գալիս ձեզ

Դուք կարող եք նրան դուր գալ կամ ոչ, սակայն նա ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչ եք դուք ցանկանում, կամ որտե՞ղ եք ուզում, որ նա ձեզ հրավիրի:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում