Հրապարակվել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը: Խաչատրյանը չի կալանավորվի:

Մեղադրող դատախազը կալանքի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ Գագիկ Խաչատրյանը դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, ուղղորդում է դատավարության մյուս մասնակիցներին, անընդհատ բացակայում է նիստերից:

Դատավորը որոշումը հրապարակելիս նշել է, որ Գագիկ Խաչատյանի մոտ առկա են համապատասխան բժշկական փաստաթղթերով հաստատված հիվանդություններ, իսկ բացակայությունը անհարգելի չեն, քանի որ ներկայացվել են փաստաթղթեր:

Կիսվել սոց․ ցանցերում