Խոշոր թունավորման դեպք շաուրմայից․ 107մարդ, որից 23-ը՝ երեխա

Վլադիմիրում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 107-ի, այդ թվում՝ 23 երեխա, մոտ կեսը հոսպիտալացվել է, հայտնել է Վլադիմիրի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևն իր տելեգրամյան ալիքում։

Հինգշաբթի օրը Ռոսպոտրեբնադզորի տարածաշրջանային վարչությունը հայտարարել էր  սանիտարահամաճարակային հետաքննության մեկնարկի մասին՝ Վլադիմիրի սննդի կետեր այցելուների շրջանում սուր աղիքային վարակի մասին ծանուցումներ ստանալու պատճառով: Նախկինում քաղաքացիները շաուրմա էին ուտում մի քանի սննդի կետերում: Շաբաթ օրվա դրությամբ հայտնաբերվել է բուժօգնության դիմելու 76 դեպք։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով՝ սննդամթերքը վարակված է եղել սալմոնելայով։ Տարածաշրջանում  քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման վերաբերյալ։

«Օգոստոսի 16-ից ի վեր թունավորմամբ Վլադիմիրում բժիշկների է դիմել 107 մարդ, այդ թվում՝ 23 երեխա։ Դիմողների մոտ կեսը հոսպիտալացվել է։ Որոշ դեպքերում ախտորոշվել է սալմոնելոզ։ Վերահսկիչ մարմինները հայտնաբերել և փակել են քաղաքի հինգ կետ։  Թունավորման պատճառ են դարձել առանց փաստաթղթերի գնված անորակ հավի միսը և հակասանիտարական պայմանները՝ մի քանի կետերում ջուր կամ լվացարն չի եղել»,- գրել է Ավդեևը։

Կիսվել սոց․ ցանցերում