Բանանե պանքեյք

Բանանային ձիթաբլիթները փրկություն են քաղցրակերների համար, ովքեր վախենում են ավելորդ քաշից:

Յուրաքանչյուր դիետա նիհարելու նպատակով սննդակարգից բացառում է խմորային որևէ բան, սակայն երբեմն ցանկություն է առաջանում ուտել գոնե մի երկու նրբաբլիթ:

Եթե ձեզ ծանոթ է այդ իրավիճակը, գնացեք խանութ բանանի հետևից:

Անհրաժեշտ են․

— Բանան` 2 հատ
— Վարսակի փաթիլներ` 100 գր
— Ձու` 1 հատ
— Դարչին` 1 պտղունց:

Պատրաստման եղանակը.

1. Վարսակի փաթիլները աղում եք և ալյուր դարձնում: Բանանները տրորում եք, ավելացնում հարած ձուն, ալյուրը և դարչինը:

2. Եթե ալյուրը շատ է թնդացրել խմորը կարող եք այն բացել կաթով:

3. Թխեք ձիթաբլիթները չոր թավայում, միջին կրակի վրա` ուղղակի կարմրացրեք երկու կողմից:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում