Պապիկյանը Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին է ներկայացրել «Խшղшղության խաչմերուկը»

Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսին:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Կիսվել սոց․ ցանցերում