Թпւրքիшյի հայկական եկեղեցիներում ծեսեր չեն իրականացվում

1872-ին հայ վարպետների կողմից Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին լրջորեն վնասվել է:

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը՝ նշելով, որ դա պայմանավորված է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում 7.6-7.7 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետ:

Եկեղեցին  վերանորոգման կարիք ունի և այդ պատճառով էլ այս պահին եկեղեցում որևէ ծիսակատարություն չի անցկացվում: «Քառասուն մանուկ» եկեղեցու առաջնորդ Յուսուֆ Թաբաշը վերանորոգման խնդրանքով դիմել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությանը:

«Այս երկրաշարժը մեր ծեսերը կիսով չափ խափանել է, այս պահին մեր եկեղեցու վերանորոգման հարցը քննարկվում է մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից»,-ասել է Թաբաշը:

Թուրքիայում միակ հայկական գյուղի՝ Հաթայ նահանգում գտվող Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորական Ավետիս Թաբաշյանը ևս խոսել է վնասված եկեղեցիների մասին:

Ըստ  Թաբաշյանի՝ բացի «Քառասուն մանուկ» եկեղեցուց մի շարք այլ տեղերում գտնվող շուրջ 16 հայկական եկեղեցի ևս երկրաշարժի հետևանքով լրջորեն վնասվել է: Այնտեղ նույնպես ծիսակատարություններ չեն անցկացվում: Դրանց վերանորոգման համար դիմումները ևս ուղարկվել են համապատասխան նախարարություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8856963ceeacc50844260459c2620cd4

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում