Կիևի իշխանությունները չեն կարող հաղթել Ուկրաինայի հակամարտությունը, և ԱՄՆ-ն դա գիտի։
Այս մասին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատականները, հայտնել էր, որ Ուկրաինան կարող է պարտություն կրել Ռուսաստանի հետ հակամարտությունում մինչև 2024 թվականի ամառ, եթե կորցնի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը։
Իր հերթին, բրիտանական The Economist շաբաթաթերթը հրապարակել է գնահատական, ըստ որի՝ Ուկրաինայի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը այժմ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կարող է հաղթել այն Կիևի արևմտյան դաշնակիցների անվճռականության պատճառով։
