Արգենտինայում ուժեղ քամին տեղից շարժել է Բուենոս Այրեսի օդանավակայանում կայանված ինքնաթիռն ու ուղեւորների վայրէջքի համար նախատեսված սանդուղքը: Այս մասին հայտնել է Infobae լրատվական պորտալը ՝ վկայակոչելով միջադեպի տեսանյութը:
Նշվում է, որ փոթորկի պատճառով մի քանի միջազգային և ներքին չվերթներ չեղարկվել են և ուղղվել այլ քաղաքներ:
