Հերիք է ձեր փողերը նվիրաբերեք անհայտներին․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է նոր խшբեության մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է «Օզոն»-ի անվան տակ նոր խաբեության մասին:

«Հայրենակիցներ, սա իրական «Օզոն»-ի հետ կապ չունի, ոչ օնլայն խանութի, ոչ թթվածնի եռատոմ մոլեկուլի, ոչ էլ ռեժիսորի (հեչ դուրս չի գալիս, մեր մեջ ասած)։

Բավ է և հերիք է ձեր փողերը նվիրաբերել անհայտներին։ Մի հատ էլ անունը դնում եք ներդրում։ Չէ մի չէ, պորտֆելային ինվեստիցիա»,-նշել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում