ՆԱՍԱ-ն ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Իսլանդիայում ժայթքած հրաբուխը տիեզերքից

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Իսլանդիայի Գրինդավիկ քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևելք ընկած հրաբխի ժայթքման արդյունքում գոյացած հսկայական ճեղքի լուսանկարները: Այս մասին հայտնում է Futurism-ը։ Երկրի մակերևույթից և տիեզերքից արված պատկերները ցույց են տալիս ապոկալիպտիկ պատկեր:Մագման շարունակաբար ժայթքում է ճեղքից՝ ձևավորելով 100 մետր բարձրությամբ լավայի պատ։ Չնայած նախնական մտավախություններին, որ ժայթքումը տեղի է ունեցել այնպիսի վայրում, ուր կարող է աղետալի հետևանքներ ունենալ, Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակն այժմ ավելի լավատեսական արդյունք է կանխատեսում: Այս ժայթքման ժամանակ շատ մոխիր օդ չի բարձրացել: Եվ չնայած լավան դեռ կարող է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ շարունակ հոսել, այն, բարեբախտաբար,  հեռանում է Գրինդավիկ քաղաքից: «Բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե լավան սկսի կուտակվել և հոսել տարբեր ուղղություններով, կամ եթե ակտիվ ճեղքվածքն աճի ավելի հարավ կամ բացվեն նոր խորշեր: Եթե լավան շարունակի հոսել հյուսիս, այն կարող է հասնել Կեֆլավիկ օդանավակայանից Ռեյկյավիկ գլխավոր ճանապարհին»,- զգուշացնում են մասնագետները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/724701.html?fbclid=IwAR1D—kJPoNypi0kvKk_dnEaEUjMexqO6jmq74vSwDZZ6LDR6Ee_9HxnrLY

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում