Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ․ նրա աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա հայ ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը՝ 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել նաև ևս մեկ մրցաշրջանով։

Այս մրցաշրջանում Մխիթարյանը անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսվել սոց․ ցանցերում