Լավաշով ռուլետ սնկի միջուկով

Բաղադրիչներ

Քայլերի հաջորդականություն

  1. Գազարը մաքրում ենք, լվանում, անցկացնում ենք քերիչով ու տապակում բուսայուղով լի տապակի մեջ:
  2. Սոխը մաքրում ենք ու խորանարդաձև կտրատում, ապա տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:
  3. Սունկը լվանում, մանր կտրատում ու նույնպես տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:
  4. Բոլոր բաղադրիչները խառնում ենք ու ստանում համեղ միջուկ լավաշի համար:
  5. Լավաշը փռում ենք սեղանին, լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում:
  6. Զգուշորեն փաթաթում ու վերածում ենք ռուլետի, որից հետո դնում ենք սննդային տոպրակի մեջ ու 20 րոպե թողնում սառնարանում:
  7. Այնուհետև հանում ենք սառնարանից, բաժանում ենք կտորների ու մատուցում:
  8. Համեղ ռուլետը պատրաստ է։

 

Կիսվել սոց․ ցանցերում