Պատրաստում ենք խմորը, որի համար կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, ավելացնում ենք աղն ու խորանարդաձև կտրատած կարագը և հասցնում ենք եռման աստիճանի, որպեսզի կարագն ամբողջովին լուծվի:
Կրակը մեղմացնում ենք, լցնում ենք ալյուրը և գդալով խառնում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված:
Հանում ենք կրակի վրայից և 10 րոպե թողնում ենք, որ սառչի: Այնուհետև ավելացնում ենք 3 ձու և շարունակում ենք խառնել: 4-րդ ձուն հարում ենք բաժակի մեջ, ապա ավելացնում զանգվածի վրա:
Խմորը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և փորձում ենք ստանալ ձևավորված խմորներ՝ տեղադրելով յուղաթղթապատ ձևամանի մեջ: Խմորները մեծ չափերով պատրաստել պետք չէ, քանի որ եփվելու ընթացքում 2-3 անգամ մեծանում են:
Եփում ենք 20-25 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում, ապա իջեցնում ենք՝ հասցնելով 170 աստիճանի և եփում ենք ևս 5-10 րոպե:
Պատրաստում ենք միջուկը, որի համար անհրաժեշտ ձուն եփում ենք, ապա ձուն և պանիրն անցկացնում ենք քերիչով: Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատում ենք, ապա ավելացնում ենք ճզմած սխտորն ու համեմում ենք աղով: Ապա ավելացնում ենք մայոնեզն ու խառնում:
Միջուկը լցնում ենք խմորների մեջ ու ծածկում խմորե կափարիչով:
Ձևավորում ենք ծովախեցգետնի ձողիկներով ու սամիթով և մատուցում ենք: