Աղցան «Ուզբեկական»․համեղ ու հագեցնող

Բաղադրիչներ

Քայլերի հաջորդականություն

  1. Հատիկավոր պղպեղն ու դափնու տերևը լցնում ենք ջրով լի կաթսայի մեջ, ավելացնում ենք տավարի միսն ու 1-2 ժամ եփում ենք:
  2. Սոխը մաքրում ու կիսալուսնաձև կտրատում ենք:
  3. 5-10 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:
  4. Տավարի միսը փոքրիկ, երկարավուն կտորների ենք բաժանում:
  5. Բողկը մաքրում ու անցկացնում ենք քերիչով:
  6. Տավարի միսը, բողկը, տապակած սոխը լցնում ենք աղցանամանի մեջ: Համեմում ենք աղով, ավելացնում ենք մայոնեզն ու լավ խառնում ենք:
  7. Հյութեղ ու անչափ համեղ աղցանը պատրաստ է:

Համեղ ու հագեցնող աղցան մսով, որը շատ դուր կգա հատկապես տղամարդկանց:

Կիսվել սոց․ ցանցերում