Բաղադրիչներ
- միս տավարի — 250 գր
- միս խոզի — 250 գր
- ձու — 2 հատ
- սոխ — 1 գլուխ
- պաքսիմատ — 50 գր
- պանիր պարմեզան — 30 գր
- լոլիկ — 80 գր
- ռեհան չորացրած — 0.5 թ/գ
- աղ — 1 թ/գ
- աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի
- շերտավոր խմոր — 250 գր
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը տաքացնում ենք (180 աստիճան), իսկ ձևամանը պատում ենք յուղաթղթով:
Առանձին տարայի մեջ լցնում ենք աղացած միսը, 1 ձուն, քերիչով անցկացրած սոխը, պաքսիմատը, քերած պանիրը, կտրատած չորացրած լոլիկը, ռեհանը, աղն ու պղպեղը: Ստացվում է հյութալի զանգված: - Ստացված զանգվածը ձեռքերի օգնությամբ վերածում ենք երշիկի և դնում ենք շերտավոր խմորի կենտրոնում:
- Խմորի եզրերը վրա ենք բերում և ամրացնում ենք:
- Ռուլետը հակառակ կողմով (կարը դեպի ներքև) դնում ենք ձևամանի մեջ, վրան շեղ կտրվածքներ ենք անում, պատում ենք հարած ձվով և քունջութով:
- Թխում ենք 35-40 րոպե մինչև վարդագույն դառնա: Ռուլետը ջեռոցից հանում ենք, թողնում ենք 5 րոպե հանգստանա, ապա կտրատում ու մատուցում ենք տաք վիճակում:
Մոտենում է բոլորիս ամենասիրելի տոներից մեկը` Նոր տարին, որին սկսում ենք պատրաստվել դեռ մեկ ամիս առաջ: Փնտրում ենք նոր ու համեղ բաղադրատոմսեր մտերիմներին ու հյուրերին զարմացնելու համար: Ահա շատ համեղ ռուլետի բաղադրատոմս, որը շատ հեշտ է պատրաստվում և ունի շատ գեղեցիկ ու տոնական տեսք:
