Ավելացնում ենք սունկն ու տապակում ենք սոխի հետ։ Մոտ 20 րոպե տապակելուց հետո համեմում ենք աղով, պղպեղով ու խառնում ենք։ Ստացված զանգվածը լցնում ենք առանձին տարայի մեջ ու թողնում, որ սառչի։
Պանիրն անցկացնում ենք մանր քերիչով և 1 ճ/գ առանձնացնում վերջում ձևավորելու համար։ Իսկ մնացածն ավելացնում ենք սնկին։
Պանրով ու սնկով զանգվածը լցնում ենք տարտալետկաների մեջ, վրան շաղ ենք տալիս քերած պանիրը, մոտ 5 րոպե տաքացնում ենք բազմաեփ սարքում ու մատուցում ենք։