Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել 15-ամյա անգլիացի Ֆինլի Գորմանի հետ, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։
«Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ հարձակողական ոճի կիսապաշտպանը մերժել է Պրեմիեր լիգայի երեք առաջատար ակումբների։
Ֆինլի Գորմանը Անգլիայի մինչև 16 տարեկանների հավաքականի խաղացող է, հանդես էր գալիս «Լիդս Յունայթեդի» մինչև 18 տարեկանների թիմում, որտեղ նորամուտը նշել է 14 տարեկանում։
