Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու արցախցի փոքրիկները շրջել և վայելել են Երևանի գեղեցկությունն ու ճարտարապետությունը՝ արդեն քաղաքի զբոսաշրջային խորհրդանիշը դարձած բաց տանիքով երկհարկանի կարմիր ավտոբուսներով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ավինյանը:
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ու «Teenagers for peace» ծրագրի համագործակցությամբ:
«Արցախցի մեր փոքրիկ բարեկամները միշտ մեր ուշադրության կենտրոնում են լինելու և նման նախաձեռնությունները կլինեն շարունակական»,- ասված է գրառման մեջ:

Աղբյուրը՝
