Մաղթում ենք լավագույնը՝ կայունություն, խшղшղություն և բոլոր ընտանիքների նվիրական նպատակների իրականացում. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

«Հարգելի´ գործընկերներ,
Անցող 2023 թվականը լի էր զարգացումներով ու աննախադեպ մարտահրավերներով Հայաստանի Հանրապետության, հայության ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։
ՀՀ և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներին շնորհակալ ենք դրանց շուրջ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումների լուսաբանման հարցում արդյունավետ համագործակցության համար:
Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մաղթում ենք լավագույնը, այդ թվում՝ կայունություն, խաղաղություն և բոլոր ընտանիքների նվիրական նպատակների իրականացում»։

Կիսվել սոց․ ցանցերում