Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նախագահական ընտրություններում գրանցել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Ըստ ԱՊԱ-ի, որոշումն ընդունվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում։
Դեկտեմբերի 26-ին ԱԺԿ-ն Իլհամ Ալիևի թեկնածությունը պաշտպանող 50 հազար ընտրողների ստորագրություններով ԿԸՀ էր ներկայացրել թերթիկներ՝ պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին:
Երեկ ավարտվել է փաստաթղթերի վերանայման գործընթացը։
Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։
