Ռոնալդուն կստանա Մարադոնայի մրցանակը Dubai Globe Soccer Awards 2023-ում

«Ալ-Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հավաքածուին ևս մեկ մրցանակ կավելացնի: Goal-ը հայտնում է, որ պորտուգալացի խաղացողը կստանա տարվա լավագույն ռմբարկուի համար նախատեսված Մարադոնայի մրցանակը հունվարի 19-ին կայանալիք Դուբայի Globe Soccer Awards 2023 մրցանակաբաշխության ժամանակ:

2023 թվականին «Ոսկե Գնդակի» 5-ակի հաղթողը 2023 թվականին 54 գոլ է խփել «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականիր կազմում:  Ռմբարկուական մրցավազքում պորտուգալացի հարձակվողն առաջ է անցել այնպիսի խաղացողներից, ինչպիսիք են  ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն (52 գոլ) և «Բավարիայի» հարձակվող  Հարի Քեյը (52), ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին:

Նշենք՝ դեկտեմբերին Ռոնալդուն ստացել է Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայի՝ ամսվա լավագույն խաղացողի մրցանակը՝ 5 խաղում դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Այս մրցաշրջանում պորտուգալացին 20 գոլ է խփել և 9 գոլային փոխանցում է կատարել Սաուդյան Արաբիայի Արաբիայի առաջնության 18 խաղում:

Կիսվել սոց․ ցանցերում