Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N7 հիմնական դպրոցում կառուցվել է մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ:
ՀՀ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքին:
Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 290 մլն դրամ է:
«Բոլոր պատասխանատուները պետք է լինեն առավելագույնը հետեւողական՝ թերությունները վեր հանելու եւ որակյալ աշխատանք ապահովելու գործում»,- ասել է վարչապետը:
