Ռուսաստանը հիմա Բելառուսում տեղակայում է իր մարտավարական միջուկային զենքը, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Ես Պորտուգալիայի նախագահ Մարսել Ռեբել դե Սոուզային ասացի Վլադիմիր Պուտինի հայտարարությունների կատարման մասին, ըստ որի՝ Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքը տեղակայվելու է Բելառուսում։
Իսկապես, այս գործընթացը տեղի է ունենում, մենք դա տեսնում ենք»,- ասել է Դուդան Պորտուգալիայի պետության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Լեհաստանի նախագահի խոսքով՝ նման գործողությունները փոխում են անվտանգության ճարտարապետությունը Եվրոպայում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արևելյան թևում։
