Լրտեսության կասկածանքով Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան։
«Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը, որը կասկածվում է լրտեսական գործունեության համար, ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին»,- ասել է Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան։
Դիվանագետի խոսքով՝ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորս ամիս ժամկետով կալանքը:
Ադրբեջանի դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալության մասին անմիջապես տեղեկացրել են Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանը։
Մարտին Ռայանի հայրը՝ Ռիչարդը, տեղեկացրել է, որ խոսել են որդու:
«Մենք նրա հետ զրուցել ենք չորս անգամ, յուրաքանչյուր անգամ՝ երկու րոպե: Իմ որդին ասաց, որ իրեն լավ են վերաբերվում և կապի մեջ է իր փաստաբանի հետ»,- ասել է նա:
