Եվս 3 նոր գրանցում. Ադрբեջшնում արտահերթ նախագահական ընտրություններում կպшյքարի 7 թեկնածու

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գրանցել է նախագահի թեկնածուներ Գուդրաթ Հասանգուլիևին, Ֆազիլ Մուստաֆային, Էլշադ Մուսաևին և Ֆուադ Ալիևին։

Այսպիսով, գրանցված նախագահի թեկնածուների թիվը հասել է 7-ի։

Ավելի վաղ ԿԸՀ-ի 2023 թվականի դեկտեմբերի 30-ի նիստում գրանցվել էր նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը, 2024-ի հունվարի 8-ին ԿԸՀ նիստում գրանցվել էին նախագահ Զահիդ Օրուջի և Ռազի Նուրուլլաևի թեկնածությունները։

Այսպիսով, արտահերթ նախագահական ընտրություններին կմասնակցի 7 թեկնածու։

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։

Կիսվել սոց․ ցանցերում