Ռուսաստանում վագրը սկսել է пւտել գյուղացիների շներին

Պրիմորիեի անտառտնտեսության նախարարության որսի վերահսկողության բաժնի մասնագետները որոշել են բռնել Ամուրի վագրին, որը սովորություն էր ձեռք բերել Անուչինսկի շրջանի գյուղերում շների վրա հարձակվելու։ Փորձագետները ցանկանում են հետեւել նրա վարքագծին, գրում է Росийская газета-ն։

Ամանորի նախաշեմին մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ահազանգել են վագրի կողմից շներին ուտելու դեպքերի մասին։ Գիշատչի մասին ահազանգն առաջին անգամ գրանցվել է Ռիսովոե գյուղում։ Գիշերը վագրը խեղդել է շանը, բայց շղթայից չի հանել։ Ցերեկը գյուղ են ժամանել որսի տեսուչները, որոնք հաջորդ գիշեր հերթապահել են գյուղում, սակայն գիշատիչն այլեւս այնտեղ չի հայտնվել։ Պարզվել է, որ վագրը գնացել է գյուղի մյուս ծայրը և այնտեղ խեղդել մեկ այլ շան, որին նույնպես չի կերել։

Օգտագործելով կվոդկոպտեր՝ փորձագետները պարզել են կենդանու ենթադրյալ վայրը, սպասել են նրան երկու օր, բայց վագրը չի հայտնվել։

Փորձագետները կասկածում են, որ, չնայած հարձակումների մոտակայությանը, տարբեր գյուղերում շների վրա կարող էին հարձակվել երկու տարբեր վագրեր: Միևնույն ժամանակ նրանք նախատեսում են բռնել շներին կերած վագրին։

Կիսվել սոց․ ցանցերում