«Հայաստանն, ինչպես բազմիցս ենք ասել կողմ է, որպեսզի բանակցություններն արդյունավեություն ունենան և այն ողջ տրամաբանությունը, որ ձևավորվել է բանակցային գործընթացի ընթացքում արտահայտվի խաղաղության պայամանագրում և Ադրբեջանը դրանք հրապարակայնորեն վերահաստատի»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը կո՞ղմ է Ադրբեջանի առաջարկին՝ բանակցել առանց միջնորդների:
«Ինչ վերաբերում է բանակցություննեի ֆորմատին, ապա մենք կարևորում ենք, որպեսզի այն ֆորմատները որոնք արդեն ձևավորվել են շարունակական լինեն, որովհետև դրանք որոշակի միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում դրանք և ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում: Այդ երկկողմ բանակցությունների մասին հայտարարությունները ուղղակի հայտարարությւոններ են, քանի որ որևէ առաջարկ չի եղե ՀՀ-ին, որ տեղ, ժամ, օր ֆիքսվի, որպեսզի ՀՀ-ն բանակցություններ ունենա Ադրբեջանի հետ և ՀՀ-ն մերժի այդ առաջարկը: Երկկողմ քննարկումները շարունակվում են սահմանազատման հանձնաժողովներում, երկկողմ ուղիղ բանակցություններ տեղի ունեցան նախորդ տարվա դեկտեմբերին՝ ռազմագերիների վերադարձի հարցով: Նմանատիպ հարցերի շրջանակներում Հայաստանը պատրաստակամ է շարունակել խոսակցությունը»,- ասաց Խանդանյանը:
Վերջինս նկատեց՝ մեզ համար սկզբունքային է, որպեսզի սկզբունքները արձանագրվեն և պաշտպանվեն, իսկ ֆորմատը պետք է նաև նպաստի, որպեսզի այդ բովանդակությունը վերահաստատվի և արձանագրվի:
