«Սրտերի» սառցե գեղեցկությունը․ այն Հայաստանի խոշորագույն ջրվեժներից է (լուսանկարներ)

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը կիսվել է «Արևիք» ազգային պարկում գտնվող Սրտերի ջրվեժի սառցե լուսանկարներով։

Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Ջրվեժը գահավիժում է 2168 մետր բարձրությունից։
Այն Լիճքի ջրվեժներից խոշորագույնն է, և հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։

Կիսվել սոց․ ցանցերում