ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ստեփшնшկերտի դեղատներում ամենապահանջվածն այս օրերին ճնշման ու ցավազրկող դեղերն են

Ստեփանակերտում հերթերը հիմնականում հացի արտադրամասերի և մսամթերքի վաճառակետերի առջև են։

Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ փոխարենը մթերային խանութները և դեղատները գրեթե հաճախորդ չունեն, խանութներից շատերը վաղուց փակվել են։

Նշենք, որ դեղատներում վաղուց մանկական կեր չկա, իսկ այս օրերին ամենապահանջվածը ճնշման ու ցավազրկող դեղերն են, որոնք էլ սակայն Ստեփանակերտի դեղատներում բացակայում են։

Հիշեցնենք, որ Արցախն արդեն երկու ամսից ավելի է՝ լիակատար շրջափակման մեջ է։

Կիսվել սոց․ ցանցերում