Եթե քաղաքացին 15 օրում վճարի երթևեկության խախտման համար տուգանքի առնվազն 70%-ը, մյուս մասը կհամարվի վճարված. Ղազարյան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը այսօր՝ Կառավարության նիստում ներկայացրց  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ այդմ, քաղաքացիները կկարողանան օգտվել թվայնացման առավելություններից, մասնավորապես տուգանքի ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում քաղաքացու տուգանքը սահմանված գումարի չափից 20%–ով պակաս կլինի։

«Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70%–ը, մյուս մասը կհամարվի վճարված։ Ընդ որում, եթե որոշումը ծանուցվելէ  վերը նշված էլեկտորնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է  նաև նախորդ կարգավորմամբ սահմանված՝ 20%-ի արտոնություններից»,- ասաց Ղազարյանը:

Միաժամանակ, եթե տուգանքների հետ կապված նախկինում կուտակված պարտքեր կան, առաջարկվում է, որ քաղաքացին օրենքի ընդունման պահից իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%–ը վճարելու դեպքում պարտքը զրոյացնի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում է գրանցվում ու ասում է, որ իր տուգանքներն ուղարկեն էլեկտրոնային հասցեով, տուգանվածից 20% զեղչ կստանա բոլոր դեպքերում:

«Իսկ վճարումը խախտման մասին ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարը կատարելու դեպքում 30% պակաս է վճարում, այսինքն էս երկու գործողություններով 50% և քիչ է վճարում, այսինքն ենթադրենք եթե պետք է վճարի 10 հազար դրամ, վճարում է 5 հազար: Այսինքն 500 հազար դրամ տուգանքը զրոյացնելու համար, կարգավորումից հետո քաաղքացին պետք է վճարի 250 հազար դրամ ու 6000 դրամ կատարողական ծախս»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել սոց․ ցանցերում