Մենք պետք է հասնենք նրան, որ զինվпրը փակի հրամանատարի խпցվելու հնարավորությունը, ոչ թե զե նք ուղղի նրա վրա. Քոչարյան

«Մեկ օրում երկու զոհ, ընդ որում ցավալիորեն սպայակազմից»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության «հարցազրույց»-ի տաղավարում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Վերջինս մասնրամասնել է՝ դա հոգեբանական լուրջ վերլուծության խնդիր է առաջացնում:

«Որովհետև երբ որ ես խոսում եմ բանակի արժեքների մասին, մենք ուրեմն այդտեղ դեռ չենք հասել այն նպատակին, որ մեր սպայակազմը երբեք չհասնի նրան, որ զինվորը ձեռք բարձրացնի սպայի վրա: Երբ որ ժամանակին նման բարքեր կար՝ չքնելու հետ կապված, դա տարածված էր առաջնագծում ծառայություն տարվող անձնակացմի մոտ, հիմնականում Ղարաբաղում, բայց հիմա այդպիսի դրսևորում նկատելի է մեզանում, որը դեռ արմատախիլ արված չի: Հրամանատարը պետք է լինի շատ հոգատար, զինվորը և իր կողքը ծառայող զինակից ընկեոջ մեջ պետք է եղբայրություն լինի»,- ասել է Քոչարյանը և անդրադառնալով ինքնասպանության դեպքին հավելել. «Նաև ինքնասպանության դեպքերը շատ դեպքերում առնչվում է սկսած մեր գրապանի հեռախոսից, և դրա միջոցով խաղային դրույքներ կատարելու հնարավորության հետ»:

Քոչարյանը խրախուսել է երեկ Կառավարության նսիտում արտահայտված այն տեսակետը, որ դա բանակից պետք է զերծ պահել:

«Դա պետք է օրենսդրորեն լուծվի, որովհետև դա բավականին մեծ վնաս է հասցնում ԶՈՒ-ին՝ ծառայության մեջ գտնվող անձնակազմին, որովհետև դա թուլություններ են մարդկային»,- նշել է նա:

Քոչարյանը նկատել է՝ երեկ լրագրողներն ինձ ասում են՝ բանակում կատաստրոֆիկ վիճակ է, ես ասում եմ՝ բանակում մտահոգիչ վիճակ է. «Կատաստրոֆան կարող է լինել Գազայի հատվածում, կամ ռուս-ուկրաինական պատերազմում, մենք կատաստրոֆան անցել ենք և մյուս կատաստրոֆային չհասնելու համար պետք է խելքներս գլուխներս հավաքենք»:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ կրթության վրա իշխանությունների շեշտադրումն նրա համար է, որ կրթված սպաին կամ կրթված սերժանտական կազմին, որը բացի ռազմական գիտելիքից, նաև այլ գիտելիքի կրող է, ծառայության ընթացքում պետք է իր մեջ մարդը մշտապես ուղեկցի իրեն:

«Որովհետև այդ պատասխանատվությունը հրամանատարի նրա համար է, որպեսզի իր ենթակայության տակ գտնվող զինվորն իրեն ավելի ապահով զգա, և ոչ թե այնպիսի հարաբերություներ ձևավորվեն, որ զինվորի մտքով անցնի զենքն ուղղել հրամանատարի ուղղությամբ: Մենք պետք է հասնենք նրան, որ զինվորը փակի հրամանատարին խոցվելու հնարավորությունից, և հրամանատարն էլ նույն ձև պետք է իր հոգատարությամբ զինվորին պահի իր բարձունքի վրա. այսօր հեռու ենք դրանից, բայց որտեղ ունենք նման իրողություններ այդ զորամասերն անառիկ են: Որպես  օրինակ՝ գեներալ Գոզալյանը երբ որ կրակի տակ ընկավ, իր ենթակա կապիտակը դոշով փակեց հատուկ բանակային կորպուսի հրամանատարին: Դա բացառիկ դեպքեր են և ինչի՞ արդյունքում է՝ հրամանատար-ենթակա ճիշտ հարաբերությունների կոդեքսի: Այդ արատները որ կա հասարակության մեջ բանակից հեռու է պետք պահել, բանակը պետք է լինի ամենաստերիլ և ամենաէլիտար միջավայրը բոլորիս համար և դրա համար շատ ջանքեր են պետք»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Կիսվել սոց․ ցանցերում