Թայվանի Կաոսյուն քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ այն բանից հետո, երբ նրա փոքր դուստրն անզգուշաբար պատռել է Թայվանի վարչակազմի ղեկավարի և խորհրդարանի անդամների ընտրության քվեաթերթիկը:
Այս մասին հայտնել է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Լի ազգանունով մի կին առավոտյան իր հետ ընտրատեղամաս է տարել 5-ամյա դստերը։ Ընտատեղամասի աշխատակիցների համաձայնությամբ նա երեխային իր հետքվեախցիկ է տարել: Աղջիկը մոր ձեռքից վերցրել է քվեաթերթիկը`պատահաբար վնասելով այն։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները կնոջն ու երեխային տարել են ոստիկանություն՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։ Գործն ուղարկվել է դատախազություն և Կաոսյուն քաղաքային ընտրական հանձնաժողով։
Ավելի վաղ Թայվանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լի Ցզինյոնը հայտարարել էր, որ քվեաթերթիկի ոչնչացումը պատժվում է 5 հազարից մինչև 50 հազար թայվանական դոլարի (160-1,6 հազար ԱՄՆ դոլար) տուգանքով։ Ընտրողին, ով ընտրատեղամասից դուրս է հանում քվեաթերթիկը, սպառնում է մեկ տարվա ազատազրկում կամ 15000 NT$ (482 դոլար) տուգանք:
Թայվանի օրենսդիր Յուանի (Խորհրդարանի) վարչակազմի ղեկավարի և պատգամավորների ընտրության ընտրատեղամասերը բացվել են այսօր՝ ժամը 8.00-ին (Մոսկվայի ժամանակով 3.00-ին) և բաց կլինեն մինչև 16.00 (Մոսկվայի ժամանակով 11.00), իսկ քվեաթերթիկների հաշվարկը ընտատեղամասերի փակվելուց հետո կանցկացվի ձեռքով։
Ընտրությունների արդյունքը պետք է պարզ լինի երեկոյան։ Հաղթողի երդմնակալությունը նշանակված է 2024 թվականի մայիսի 20-ին։
Կղզու վարչակազմի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության անկախության թեկնածու Լայ Ցինդեն, ով պաշտպանում է մայրցամաքի հետ երկխոսության աստիճանական վերսկսումը, ընդդիմադիր Կումինթանգի թեկնածու Հոու Յուին և կենտրոնամետ Թայվանի ժողովրդական կուսակցությունը՝ Կո Վենչեն, որը պատրաստ է Պեկինի հետ շփումների՝ պահպանելով ստատուս քվոն և Թայվանի կենսակերպը։
