«ՍՊUՆԵՑԻՆ ՆՐԱՆ». ԴԻԵԳՈ ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՈՐԴԻՆ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ԽՈՍԵԼ Է ՀՈՐ ՄUՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի կրտսեր որդին ասել է, որ հոր մահվան իրական պատճառը դիտավորյալ սպանությունն է համարում։ Նրա կարծիքով՝ սպորտի լեգենդին կարելի էր փրկել, սակայն դա չարվեց։

«Նրանք սպանեցին հորս: Ես չեմ կարող ասել, թե ով է դա արել, ես մտքեր ունեմ այս հարցի վերաբերյալ, բայց չեմ կարող դրանք արտահայտել: Նրանք նրան թողեցին իր ճակատագրին, թեև ինչ-որ բան կարելի էր անել»,- ասել է Մարադոնան Marca պարբերականին տված հարցազրույցում։

Հրապարակման զրուցակիցը նաև հիշեցրել է, որ ֆուտբոլիստի մահվան պատճառների վերաբերյալ բաց հետաքննությունը դեռ շարունակվում է։ Մարզիկի երեխաները շարունակում են հավատալ արգենտինական արդարությանը, եզրափակեց նա։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1986 թվականի չեմպիոնը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին։ 60-ամյա մարզիկի և մարզչի մահվան պատճառը թոքերի այտուցն է՝ սրտի սուր անբավարարության պատճառով։ Լեգենդար արգենտինացու հարազատների խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել բժիշկների մեղքով, որոնք բառացիորեն թողել են Մարադոնային՝ մահանալու։ Սակայն բժիշկներն իրենք են հերքում այս վարկածը։

 

Կիսվել սոց․ ցանցերում