Եվրախորհրդարանը դիտпրդներ չի ուղարկի Ադрբեջшնի նախագահական ընտրություններին

Եվրախորհրդարանը (ԵԽ) որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջանում փետրվարի սկզբին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եվրախորհրդարանը չի դիտարկի ընտրական գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի բուն գործընթացը կամ դրա արդյունքները»,- ասվում է փաստաթղթում։

Եվրախորհրդարանը պարզաբանել է, որ պատգամավորներից ոչ մեկն իրավասու չի եղել դիտարկել Ադրբեջանում ընթացող ընտրությունները և մեկնաբանել դրանք։

Դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի ներկայիս ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին։

Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։ Վերջին անգամ երկրում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել 2018 թվականի գարնանը, հաջորդները նշանակվել են 2025 թվականին։

Կիսվել սոց․ ցանցերում