Սաստիկ բքի պատճառով կան փակ ճանապարհներ

Աշոցքի, Մարտունիի, Գավառի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից:

Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի է։

Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում