Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում զրույց են ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը:
Այս մասին Փաուերը X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է.
«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ խոսել եմ Հայաստանի ժողովրդավարությանը և հայ ժողովրդին մեր վճռական աջակցության մասին»։
Գրառմանը կից Սամանթա Փաուերը նաև լուսանկար է հրապարակել:
