Զելենսկին չի ենթարկվել թանգարանի աշխատակցի զգուշացումներին, նստել է Չերչիլի աթոռին, հետո ասել՝ ինչ է զգում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի թանգարան այցելության ժամանակ նստել է Ուինսթոն Չերչիլի աթոռին։

Այս մասին հայտարարել է Լոնդոնում Ուկրաինայի նախկին դեսպան Վադիմ Պրիստայկոն։

«Նախագահ Զելենսկու՝ Չերչիլի թանգարան այցելության ժամանակ այնտեղ աշխատող նախարարն ասում է, որ կա Չերչիլի աթոռը, որի վրա նա նստել է որոշումներ կայացնելիս»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարը ցանկություն է հայտնել նստել աթոռին։ Թանգարանի աշխատակիցը տեղեկացրել է, որ չի կարելի, սակայն Զելենսկին անտեսել է նրա զգուշացումը և նստել։

Աշխատակիցն այնուհետ Ուկրաինայի նախագահին հարցրել է՝ արդյոք նա իրեն Չերչիլի պես է զգում։ Բոլորը ծիծաղել ենն, իսկ Զելենսկին պնդել է, որ իսկապես «նման բան է զգում իր մեջ»:

Կիսվել սոց․ ցանցերում