Կարեն Շախնազարովը, Շամանը, Լարիսա Դոլինան և այլք հայտնվել են Պпւտինի լիազոր ներկայացուցիչների շարքում

Ռուս երգիչ Յարոսլավ Դրոնովը՝ Շաման կեղծանունով, դիրիժոր Յուրի Բաշմետը, երաժիշտ Իգոր Բուտմանը, մարզիչ Իրինա Վիները, երգչուհի Լարիսա Դոլինան ստացել են ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի լիազոր ներկայացուցիչների վկայականները։

Նրանց հետ միասին վստահված անձի վկայականներ ստացել են ռուսական կինոյի և երաժշտության ասպարեզից այլ հայտնիներ ևս․ դերասանուհի Եկատերինա Գուսևան, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, ռեժիսոր Կարեն Շախնազարովը, ԿԱՄԱԶ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը, բալետի պարող Նիկոլայ Ցիսկարիձեն, MGIMO-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը, Կուրչատովի ինստիտուտի նախագահ Միխայիլ Կովալչուկը, երգիչ Նիկոլայ Ռաստորգևը, ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Իվան Դեդովը, ՌԴ արվեստի և մշակույթի կրթական հաստատությունների ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Մալիշևը:

Նախկինում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես Պուտինի վստահված անձ գրանցել է 346 մարդու, այդ թվում՝ երաժիշտների, արվեստագետների, մարզիկների և հասարակական գործիչների։

Ընտրական շտաբի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Սուվորովան հայտնել է, որ վստահված անձանց համար փաստաթղթերի պատրաստումը շարունակվում է:

Դաշնային խորհուրդը ՌԴ նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել, ըստ որի՝ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-17-ը։

Վլադիմիր Պուտինը չորս անգամ ընտրվել է բարձրագույն պետական պաշտոնում՝ 2000, 2004, 2012 և 2018 թվականներին։ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նա որպես թեկնածու առաջադրվելու իրավունք ստացավ 2024 թվականին:

Կիսվել սոց․ ցանցերում