Քաղաքապետարանի՝ բնակչության սպասարկման գրասենյակներից մեկը չի գործելու. աշխատակիցները հիվանդ են

Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը, աշխատակիցների շրջանում սուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված, ժամանակավորապես չի գործելու:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից՝ նշելով, որ մինչ գրասենյակի վերագործարկումը քաղաքացիներին կսպասարկի Արգիշտի 1 հասցեում (գլխավոր մասնաշենք) գտնվող գրասենյակը:

Ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանից հայցում են բնակչության ներողամտությունը:

Կիսվել սոց․ ցանցերում